«Կարևոր հարց է՝ 2018-ին ինչ է տեղի ունեցել և ինչի համար։ 2018-ին տեղի է ունեցել այն, ինչ վաղուց նախապատրաստվել է։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին վաղուց էին նախապատրաստվել։ Դրա հետևանքները տարածաշրջանում շարունակվում են»,-«ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դերակատարների փոփոխության գործընթաց է․ «Դա ազդելու է նաև ներքաղաքական զարգացումների և ընտրությունների վրա։ Այդ առումով մենք պետք է հասկանանք, որ շատ հարցեր որոշվելու են ոչ միայն ընտրատեղամասում, այլ, թե Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմն ինչպիսի արդյունքներ է ունենալու, քանի որ դա ոչ միայն տարածաշրջանային հարց է, այլև ապագա աշխարհակարգի ձևավորման վրա է ազդեցություն ունենալու։ Կարևոր է հետևել, հասկանալ՝ Իրանի դեպքերն ինչպես են ավարտվելու, որն իր ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի վրա և կարող է որոշիչ լինել հունիսին սպասվող ընտրությունների առումով»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































