Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործել է բացառապես ՀՀ ՊԵԿ-ից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա և չի իրականացրել որևէ լրացուցիչ վերամշակում. պարզաբանում

Մարտ 30,2026 21:28 Share

Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան Hetq.am-ի «Միլիոնների «ա՞ճ», թե՞ վիճակագրական մանիպուլյացիա» հոդվածում ներկայացված դիտարկումների՝ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված ուռճացումների վերաբերյալ գնահատականները անհիմն են, քանի որ խոսքը վերաբերում է հայկական ծագման արտադրանքին, որի ավելացված արժեքը ձևավորվում է Հայաստանում, ներառյալ ոսկերչական արտադրանքը, որտեղ իրականացվում է վերամշակում, ձևավորվում է արտադրական շղթա, ստեղծվում են աշխատատեղեր, գեներացվում են հարկային մուտքեր և ապահովվում է իրական տնտեսական արդյունք։

Միաժամանակ նշում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործել է բացառապես ՀՀ ՊԵԿ-ից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա և չի իրականացրել որևէ լրացուցիչ վերամշակում։ Ուստի, Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող հավելյալ մեկնաբանություն տրամադրել ՊԵԿ-ից  ստացվող օպերատիվ տվյալների առնչությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031