Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտելի է և մերժելի է Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում. Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Մարտ 30,2026 22:19 Share

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է ս.թ. մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Դատապարտելի է և մերժելի է Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։

Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ:

Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով Եկեղեցի ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը:

 

Սիրով և աղոթքով՝

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031