«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին։ Նախ` դու ես պատարագին քո ուշացած ու չնախազգուշացրած այցով անհարմարություններ պատճառել հավատավոր և աղոթող ժողովրդին ու դրա համար արժեր ներողություն խնդրել ժողովրդից, ինչպես մետրոյի միջադեպի դեպքում։
Եվ էլի մետրոյի միջադեպի նմանությամբ քեզ մոտ հրավիրիր տղաներին և հայրաբար զրուցիր նրանց հետ, անձամբ համոզվիր, իրոք ուզում էին քեզ հարվածել, թե՝ ոչ։ Գուցե դու պատեհ առիթ կունենաս բացատրություններ տալու և բացառելու նման միջադեպերի կրկնությունը։ Եթե, իհարկե, ուզում ես բացառել։


















































