Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով

Մարտ 30,2026 23:42 Share

Ինչպես երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի համայնքին ուղղված հաղորդագրության մեջ նշել էր նախագահ Դր․ Բրյուս Պողոսյանը, այսօր (երկուշաբթի) առցանց դասերին անցնելու որոշումը կայացվել էր զգուշավորության նկատառումներից ելնելով՝ առաջնահերթություն տալով համայնքի անվտանգությանը։

Այսօր ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մենք ստացել ենք հավաստիացում, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։

ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից։

Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր համայնքի յուրաքանչյուր անդամին՝ այսօր սեղմ ժամկետներում առցանց ուսուցման ձևաչափին արագ և ճկուն կերպով հարմարվելու համար։

Հայաստանի ամերիկյան համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031