Ինչի՞ վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի այն վստահությունը, որ հունիսի 7-ին իր իշխանությունն անպայման վերարտադրվելու է։ Խնդիրը միայն զուտ նախընտրական պոռոտախոսությունը չէ, որի քարոզչական նպատակը հասկանալի է․ «ուզում եք՝ գլուխներդ պատին տվեք, մեկ ա՝ մեր դեմ խաղ չկա»-ն լավ էլ հոգեբանորեն ազդում է հասարակության վրա։ Բայց այդ վստահության հիմքում նաև լուրջ հաշվարկ կա, որի մասին, չգիտես ինչու, մեզանում ընդունված չէ խոսել։ Փակագծերը բացելը ոչ իշխանություններին է ձեռնտու, ոչ ընդդիմությանը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պոտենցիալ ընտրազանգվածը հստակորեն բաժանվում է երեք մասի։
1․ ՔՊ-ական պաշտոնյաները, նրանց մերձավորները, պետական կառավարման և ՏԻՄ համակարգերի ներկայացուցիչները, ինչպես նաև փոքր ու միջին բիզնես ունեցողները, որոնց, մեծ հաշվով, քաղաքականությունը չի հետաքրքրում, բայց որոնք դեմ են որևէ փոփոխության, որովհետև հազիվ են «նալադիտ արել» հարաբերությունները նիկոլական իշխանության հետ ու չէին ցանկանա դուրս գալ դժվարությամբ ստեղծած կոմֆորտ-զոնայից։ Սա կազմում է ընտրողների 8-10 տոկոսը, և, ի դեպ, որպես կանոն՝ ցանկացած իշխանություն ունենում է այդ 8-10 տոկոսի անվերապահ աջակցությունը։ Այսինքն՝ այդ տոկոսները Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապ չունեն, նրա փոխարեն ուսապարկ էլ լինի՝ այդ 8-10 տոկոսը գրպանում է։
2․ Ժողովրդի այն հատվածը, որի վրա ՔՊ-ական ագրեսիվ քարոզչությունը հիմնավորապես է ազդել, և որն իսկապես հավատում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նախկին հանցավորների ճիրաններից փրկած ազնվագույն արարած է, նրա թիմակիցները՝ կոռուպցիան մերժող հրեշտակներ, որ նա ձգտում է Հայաստանը դարձնել հզոր ու ինքնիշխան դրախտավայր, բայց չար ու անբարո «ռսաստրուկներն» անընդհատ ցեխ են շպրտում իրենց սրտի վարչապետի վրա, հետևաբար՝ իրենք պիտի պաշտպանեն նրան չար ուժերից, որպեսզի ապրեն խաղաղության դրախտում։ Ժողովրդի այս հատվածը, ի դեպ, այնքան մեծ չէ, որքան ընդունված է պատկերացնել, և կազմում է առավելագույնը 6-8 տոկոս։
Կարդացեք նաև
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընտրելու իրավունք ունեցողների 30-32 տոկոսն իր պոտենցիալ էլեկտորատն է, որն էլ չմասնակցողների հաշվին հունիսի 7-ին դառնալու է 50-55 տոկոս։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանության» այս համարում


















































