Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատվություն» նախաձեռնությունն իր աջակցությունն է մեզ հայտնել, ի՞նչ կա այդտեղ. Անի Խաչատրյան. «Հրապարակ»

Մարտ 31,2026 11:08 Share

«Արժանապատվություն» նախաձեռնության մասին շատ սուղ տեղեկություններ կան համացանցում, ղեկավարը Ռաֆայել Այվազյանն է, որ ժամանակին ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն է եղել, իսկ 2024 թ. փետրվարին անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել․ միջադեպի մասին գրվել էր մամուլում: Նախօրեին այս նախաձեռնության ղեկավարն ու Արամ Սարգսյանը հայտարարել են, որ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միավորվում են:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչն է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի զայրույթի եւ հիասթափության պատճառը: «Հարություն Մկրտչյանի մոտ ցնցումներ են, չգիտեմ ինչ ցնցումներ, բայց «Արժանապատվություն» նախաձեռնությունն իր աջակցությունն է մեզ հայտնել, էդքան բան: Քանի որ նախընտրական փուլ է, ուղղակի իրենց աջակցությունն են հայտնել, ի՞նչ կա այդտեղ: Ցանկացած անհատ, ցանկացած կազմակերպություն մեզ կարող է իր աջակցությունը հայտնել: Ես Հարություն Մկրտչյան չեմ մեկնաբանում, դա անլուրջ գործ է»,- ասաց Խաչատրյանը: Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ նա Ձեր քաղաքապետի թեկնածուն էր, որով հիացած էր ողջ «Հանրապետությունը», եւ Դուք անձամբ էիք քարոզարշավին մասնակցում՝ նկատեցինք մենք։ «Դա անցյալում էր, այդ ընտրությունները մնացին անցյալում»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031