Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում». ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

Մարտ 31,2026 11:12 Share

«Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման անդամները շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

ՖԱՖ անդամները հայտարարություն են տարածել.

«Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի և ղեկավարության հրաժարականը: Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնելու, որ Արմեն Մելիքբեկյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով. ինչը կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում։

Ավարտին է մոտենում Մելիքբեկյանի կառավարման 2-րդ ժամկետը, առաջիկայում տարբեր ֆորմատներով կամփոփենք ՀՖՖ ապիկար ղեկավարության կառավարման 7 տարիները և «ձեռքբերումները», սակայն մեկ բան պարզ է նույնիսկ անզեն աչքով՝ նրանք ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում։

«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031