Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ

Մարտ 31,2026 11:36 Share

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։

Opera Europa-ը եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը։ Թե՛ Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե՛ Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին»,- նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Opera Europa-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և հայկական օպերային արվեստը համաշխարհային հարթակներում առավել տեսանելի դարձնելու տեսանկյունից։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031