Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆայլաբազար ես ուղարկում լրագրողներին, բայց դու լավ էլ ֆայլաբազարի փայ ես». Խաչիկ Մանուկյան

Մարտ 31,2026 13:39 Share

«Սա ավերակիչների կուսակցություն է, որը կործանման տարավ Արցախը, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես է հիմա էլ Հայաստանը տանում կործանման: Ինչ-որ «բրոշկա» է ամրացրել հագուստին, եւ այդ «բրոշկայի» վրա ամբողջական Հայաստանն էլ չկա… Արդեն հասկացնում է՝ Արծվաշենն ինչ է որ, Արծվաշենն ինչ եք անում, դա չի երեւում, կամ էլի ինչ-որ տարածքներ, որ իրենով զեղչվելու են:

Ինքն ամեն ինչ անելու է եւ ասելու է՝ ես խաղաղություն եմ բերում, ես վերացնում եմ Հայաստանը, հայոց սահմանները եւ ձեզ տալիս եմ մոլորակը, գնացեք ձեր բաժին կյանքն ապրեք ու վերացեք, ոչ հայ է պետք, ոչ Հայաստան»,-«Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ, հրապարակախոս, հերոս Վաչագան Մանուկյանի հայր Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ուժի գործողություններին:

«Ես զարմանում եմ, որ ժողովուրդն է քնած, ժողովուրդը չի ըմբոստանում, ժողովուրդը շատ է փոխվել։ Շրջում եմ, տեսնում եմ՝ մարդիկ պատկերացում ունեն իրենց ապագայի նկատմամբ, հասկանում են, որ իրենց ապագան չկա, բայց նաեւ համապատասխան քայլերը չեմ տեսնում: Եթե մենք մտածում ենք ընտրությունը կփոխի, ո՛չ, ընտրության չպետք է հասնենք… Խաբեությամբ վարչապետի աթոռը զավթած Նիկոլը մտնում է եկեղեցի, երբ չարքապատկան է, Վեհափառին չի ընդունում, հոգեւորականներին բանտարկում է, դրա համար էլ հավատավոր մարդիկ ասում են՝ այն կողմ գնա, հանկարծ ինձ չկպնես… Այսինքն ամեն ինչ այն աստիճանին է հասել, որ դրա կպնելը մարդկանց համար համարժեք է մինչեւ կյանքի վերջ պղծվելուն…»,-հավելեց Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը փաստում է, որ իշխող ուժն այս տարիներին ինչ ձեռնարկել է՝ սկսած ասֆալտապատումից, ներառյալ բոլոր ոլորտները, ամեն ինչ տապալել են. «Վեր են կենում, «կլոունություն» են անում, հասկացանք, որ լավ «ցիրկաչներ» եք, բայց ո՞ւր է ձեր արածը, արդեն 8 տարի է վերացնում եք մեզ, մեր երկիրը,  տնտեսությունը չի զարգանում, արտագաղթ է… Մի քանի ծախու արարած եմ տեսնում միայն, որ փողի դիմաց ազգ ու հայրենիք կծախեն: Ցավոք, նրանցից ամեն տեղ կա, բայց միեւնույն է՝ մեր ազգը հերոսական ազգ է, ուղղակի պետք է այդ գենը նորից արթնացնել…»:

Անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու միջադեպին՝ Խաչիկ Մանուկյանը հավելեց. «Վամպիրը չի կարող երկար ժամանակ մնալ ծարավ, Նիկոլն արյուն է ուզում եւ դրա համար տարբեր ձեւերով է գործում՝ մեկին հարվածելով, մյուսին քարշ տալով, երրորդին զրպարտելով, դատելով եւ այլն: Հիմա այդ հրճվանքն ամբողջ ՔՊ-ն ապրում է, այն ՔՊ-ն, որ ծիծաղով Եռաբլուր էր բարձրանում, քարշ տալիս ծնողներին… Իրենք նեղվել էին Ալենի մոր համար, ասում էին՝  մայրը սրբություն է, իսկ հերոսի մայրը սրբություն չէ՞ր, որ քարշ էիք տալիս… Սրանք զբաղված են ուրախ ավտոբուսներով, պարելով, երգելով, ուտելով, ուտում ու նկարվում են… Ֆայլաբազար ես ուղարկում լրագրողներին, բայց դու  լավ էլ ֆայլաբազարի փայ ես… Երբ մարդը որեւէ բանի ընդունակ չի, ամեն ինչն է փնովում, ներկայացնում ծաղրելի վիճակում, որովհետեւ ինքը մեր թշնամու կողմից որակվել է հարբեցող ծաղրածու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031