«Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ: Ու սա հերթական դրա ապացույցն է, որ էս երկու երեխեքի ճակատագիրը խեղվում է իր քմահաճույքի համար»,-այսօր Քննչական կոմիտեի շենքի բակում լրագրողներին ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհվածի այրի Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպով դպրոցահասակ երկու եղբայրների ձերբակալությանն ու նրանց նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ եւ Միքայել Մինասյաններին: Նրանք երկվորյակ եղբայրներ են ու դպրոցահասակ:
«Եթե եկեղեցին լիքն է, հրելով մտնում ես ներս, երեխեքը հանգիստ կանգնած են, դու հրում ես ու քո «ախռաննիկները» հրահրում են միջադեպ, սան ի՞նչ է»,- շարունակեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը մշտապես միջադեպեր է ունենում քարոզարշավի շրջանակում, երբ չկանխամտածված ու նախապես չպլանավորած վայրերում է հայտնվում. «Ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ երեկ տղաների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել: Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































