Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կալանավորեք այդ տղային. Դանիել Իոաննիսյան

Մարտ 31,2026 17:36 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի՜ կալանավորեք այդ տղային

Պետության ղեկավարների անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է։ Մտքովս էլ չի անցնի դա թերագնահատեմ։

Բայց Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չի կալանավորելով իր կյանքը խորտակել։ Կալանավորումը կարող է էապես ազդել իր հոգեկան առողջության վրա։

Կադրերում երևում է, որ միջադեպից առաջ Վարչապետն անցնում է այդ տղայի քիփ կողքով ու նա ոչինչ չի անում։ Եթե պլանավորած լիներ Վարչապետին հարվածելը` այդ պահին կաներ։ Էլ չասեմ, որ քննիչներն էլ բնակարանի խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։

Պարզապես նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, որը որևէ վնաս չի տվել Վարչապետին և որևէ կերպ չէր պլանավորել այդ ամենը։

Այո, քննությամբ այդ ամենը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Բայց պետք չի «на всякий» այդ մարդու առողջական վիճակը վատացնելու գնով իրեն կալանավորել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031