Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանը հոգեկան որեւէ խնդրով չի տառապում, ինչը Դանիել Իոաննիսյանն էր ներկայացրել. փաստաբան

Ապրիլ 01,2026 12:55 Share

«Sարբեր միջադեպեր կան, Դավիթին հրելը, Դավիթի ընկնելն ու ձեռքի անկանոն շարժվելը: Ուշադիր նայեք՝ հարված կա՞, թե ՞ չկա: Մի կարմիր տողով գնաց լրատվություն՝ հարված, ու այդ հարվածը դարձավ ճակատագրական այս պատանիների համար»,- այսօր նախքան կալանքի մասին դատարանի որոշումը ստանալը լրագրողներին ասաց մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած Դավիթ Մինասյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:

Ըստ նրա՝ գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ. «Երբեւէ տեսե՞լ եք 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն 18 տարեկանի կալանավորեն»:

Անդրադառնալով Դավիթ Մինասյանի առողջությանը վերաբերող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառմանը՝ Վարդուհի Էլբակյանն ասաց.

«Ինձ համար զարմանալի է՝ Դանիել Իոաննիսյանը որտեղից այդ ամբողջ տեղեկատվությունը գիտեր: Մենք իրավունք էլ չունենք այդ մասին շատ բան բարձրաձայնելու: Դավիթ Մինասյանը հոգեկան որեւէ խնդրով չի տառապում, ունի առողջական խնդիրներ, պայծառ, գիտակ, գրագետ տղա է, հոգեկան խնդիր չունի, ինչը Իոաննիսյանն էր ներկայացրել»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930