Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ՝ հնարավորություն տրվի երեխուս տանը տիրություն անեմ. Դավիթ Մինասյանի մայր

Ապրիլ 01,2026 13:40 Share

«Խնդրում եմ՝ անաչառ քննություն թող արվի, բայց ինձ՝ որպես մայր հնարավորություն տրվի երեխուս տանը տիրություն անեմ, գոնե կյանքը, առողջությունը չվտանգվի: Միայն դա եմ խնդրում՝ որպես մասնագիտությամբ բժիշկ, իմ երեխուն տիրություն անեմ: Մյուս տղաս էլ, կասկածում եմ՝ թոքաբորբ է (խմբ. նկատի ունի Միքայելին, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել)»,- այսօր դատարանի բակում լրագրողներին ասաց մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած ու 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։ Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930