Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ հարցը, որ Դավիթը ինձ տվել է՝ ես դպրոցն ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ. փաստաբան

Ապրիլ 01,2026 14:46 Share

«18 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ, միջին ծանրությունով մեղադրանք: Այս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ չէր կարող լինել այն աբսուրդը, որ տեղի ունեցավ»,- այսօր դատարանի բակում լրագրողներին ասաց մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած ու 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ դատարանի՝ որոշման հրապարակումից հետո, Դավիթը մի հարց է տվել իրեն. «Դավիթը ասաց՝ իմ հետ ինչ է կատարվում, ո՞ւր են տանում: Միակ հարցը, որ Դավիթը ինձ տվել է՝ ես դպրոցն ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ: Որի պատասխանը չունեմ, որի պատասխանն ակնկալում եմ քննչական մարմնից, դատարանից ու այս հասարակությունից, որը այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցավ»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։ Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930