Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների և շախմատիստների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան աշխարհի 100 լավագույնների մեջ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ առաջատարների եռյակը կազմում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Չինաստանը։ Ռուսաստանը չորրորդն է։
Տղամարդկանց և կանանց դասակարգումներում Հայաստանն ունի երեքական շախմատիստ։
Տղամարդիկ։ 69՝ Շանթ Սարգսյան, 92՝ Հայկ Մարտիրոսյան, 96՝ Արամ Հակոբյան։
Կանայք։ 45՝ Էլինա Դանիելյան, 69՝ Մարիամ Մկրտչյան, 74՝ Լիլիթ Մկրտչյան։
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց TOP 100-ներում կան նաև այլ երկրներ ներկայացնող հայ շախմատիստներ. Լևոն Արոնյան, Սամուել Սևյան, Տաթև Աբրահամյան, Աննա Սարգսյան (բոլորն էլ՝ ԱՄՆ), Կարինա Համբարձումովա (Ռուսաստանի Դաշնություն)։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































