Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Ապրիլ 01,2026 22:00 Share

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել 2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին նվիրված հանդիպում, որին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար և COP17 համաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Ներկաների ուշադրությանը են ներկայացվել համաժողովին ընդառաջ գործադրվող ջանքերն ու իրականացվող աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընդգծելով կենսաբազմազանության հարցերը գլոբալ օրակարգում խթանելու գործում ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի հանձնառությունը՝ կազմակերպելու ներառական համաժողով և նպաստելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայմանը և բնապահպանական մարտահրավերներին պատշաճ արձագանքման ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանմանը:

Բացման ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում ներկայացվել են COP17-ի կազմակերպման բովանդակային և կազմակերպչական հարցերի վերաբերյալ մանրամասներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930