Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100 հազար արցախցի չմասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

Ապրիլ 02,2026 09:35 Share

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից վերջին ամիսներին հաճախ ահազանգեր ենք ստանում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում իրենց համար ստեղծված խոչընդոտների, մասնավորապես բյուրոկրատական քաշքշուկի հետ կապված։ 2026 թվականի մարտի պաշտոնական տվյալներով, 22 հազար չափահաս արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Զուգահեռ՝ հարյուր-հազարավոր դեպքերի մասին են բարձրաձայնում, որ ամիսներ առաջ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, եւ սայլը տեղից չի շարժվում։ Պաշտոնական վիճակագրությամբ, այժմ ավելի քան 10 հազար դիմում ընթացքի մեջ է` անհայտ ճակատագրով: Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով, կրկնակի-եռակի շատ են դիմողներն ու խոչընդոտների հանդիպածները։ Արցախցիների շրջանում կա համոզմունք, որ դժվար էլ մոտ ապագայում իրենց քաղաքացիություն տրամադրելու գործընթացում առաջընթաց նկատվի, քանի որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու պատճառները մի քանիսն են։

Նախ՝ իշխանության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց պատճառով տնից-տեղից, հայրենիքից զրկված արցախցիները, հատուկենտ բացառությամբ, դեմ են իշխանական ուժին եւ ընտրություններին ընդդիմադիր ուժերին են ձայն տալու, ուստի ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100 հազար արցախցի չմասնակցի ընտրություններին եւ չընտրի ընդդիմադիր ուժերին։ Ամենավերին ատյանից հրահանգ կա՝ սառեցնել քաղաքացիության տրամադրումը։ Բայց սա միայն պատճառներից մեկն է։ Մեր աղբյուրներն առավել քան վստահ են, որ իշխանությունները գործընթացը ձգձգում են նաեւ այն պատճառով, որ ֆինանսական բեռ չավելացնեն պետական բյուջեի համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930