«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:
– Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, որ Ռուսաստանի գործողությունները վնասում են Հայաստանին, նրա երաշխավորության շրջանում ենք կորցրել տարածք եւ ունեցել զոհեր, սակայն արդեն 38 անգամ` 2018-ից ի վեր, այցելում է Մոսկվա: Ի՞նչն է նրան դրդում այդ քայլին:
– Պատասխանն ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարությունները՝ հիբրիդային պատերազմ, չգիտես ինչ, լրիվ սուտ են: Եթե լիներ հիբրիդային պատերազմ, ապա բնական է, որ Փաշինյանը չէր գնա թշնամի երկիր, որտեղ անմիջապես կարող էր ձերբակալվել: Պատերազմի ժամանակ պատերազմող երկրի ղեկավարները կարող են միմյանց ձերբակալել: Իրականում, ոչ մի պատերազմ տեղի չի ունենում, եւ մենք կարող ենք եզրակացնել, որ այս ամենը մեծ սուտ է, սուտ է նաեւ գլխավոր լրտեսուհու զեկույցը, որ իբրեւ արտաքին հետախուզությունն ինչ-ինչ բաներ է հայտնաբերել, սուտ է նաեւ այն նամակը, որ գրել է արտաքին գործերի նախարարը` ԵՄ ներկայացուցիչներին, նրանք էլ իրենց հերթին փորձում են աշխատանք տանել այդ մասով, ինչ-որ խմբեր են ուղարկում Հայաստան եւ այլն: Այս ամենը բավարար է, որ վարչապետն ԱԳ նախարարին հորդորի ազատման դիմում գրել ու հեռանալ, քանի որ նա փաստացի կեղծ նամակներ է ուղարկել ԵՄ, խայտառակելով մեր պետությունը: Արտաքին հետախուզության տիկինը եւս պետք է հեռանա: Ալեն Սիմոնյանը եւս հայտնվել է անհարմար վիճակի մեջ:
– Իսկ հետեւո՞ւմ եք Փաշինյանի նախընտրական քարոզարշավին: Կիրակի օրը նրա մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, արդյունքում` 18-ամյա մի պատանի 2 ամսով կալանավորվեց:
Կարդացեք նաև
– Դա ուղղակի մեծագույն խայտառակություն է: Բարոյական տեսանկյունից եթե դիտարկենք, անկախ այն բանից՝ վարչապետ ես, թե ոչ, ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկնում է իր երեխաներից փոքր տղաների ետեւից: Սա անբարոյականություն է: Այդ ճեղքումը` եկեղեցում, թիկնապահների պահվածքն ուղղակի ամոթալի են: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ գոյություն ունի աֆեկտի գաղափարը: Մարդուն երբեմն հասցնում են քայլերի, որը նա չի գիտակցում: Դեպք գիտեմ, որ անգամ ամուսնուն սպանած կնոջն են արդարացրել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































