«Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու…Առաջին հերթին կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների: Նման խոսույթներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել եւ մեր հասարակության մեջ սերմանել անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, որը գլոբալ, մեծ ծրագրի մաս է կազմում: Ինչ վերաբերում է «փախան», «ճողոպրեցին» արտահայտություններին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել. եթե դա վերաբերում է 2020թ. պատերազմի շրջանին, որ իրե՛նք են եղել քաղաքական, դիվանագիտական առաջնագծում, եւ հենց իրենց գործողությունների պատճառով են արցախցիները հայտնվել նման իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, օկուպացված են Հայաստանի Հանրապետության զգալի տարածքները, եւ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք ՀՀ իշխանությունները ստիպված կատարում են»,- լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց Ապրիլյան քառօրյայի 10-րդ տարելիցի առիթով Եռաբլուր այցելած Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով արցախցիների փախչելու վերաբերյալ Փաշինյանի եւ ՔՊ-ականների խոսույթին:
Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին Արցախ` այս մասին էլ Արցախի նախագահն ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, դրա համար փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում` չենք ուզում ռազմական գործողությունների առիթ դառնալ: Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր վերադարձի իրավունքը պահել օրակարգում»:
Տեսանյութն ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































