Sputnik Armenia. Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի կողմից կարանտինային ապրանքների, այդ թվում՝ Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը անբավարար է։
«Վեստիին» տված հարցազրույցում Սերգեյ Դանկվերտն ասել է, որ Հայաստանն իր շուկա պարզեցված մուտք է ապահովում ԵՄ ապրանքների համար, և այդ մուտքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը ենթադրում են, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։
«Մենք պարզեցրել ենք ԵԱՏՄ երկրներ մուտքը, և, օրինակ, Հայաստանը երեք տարվա ընթացքում ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է մինչև ավելի քան 100 միլիոնի։ Եվ շատ տեսակի ապրանքների համար նույն աճը գրանցվել է։ Հետևաբար, մենք նույնիսկ ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը տեղափոխել սահմանին ավելի մոտ», – հավելել է պաշտոնյան։


















































