Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը նվազագույնը 6 ամիս դիմադրության է պատրաստ, ԱՄՆ հետ չի բանակցում՝ ուղերձներ է փոխանակում. Աբբաս Արաղչի

Ապրիլ 02,2026 11:45 Share

«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ 15 կետանոց առաջարկներին Իրանը չի պատասխանել և պայմաններ չի ներկայացրել, իսկ հակառակը պնդող լուրերը «ԶԼՄ-ների ենթադրություններն են»:

📍Միաժամանակ Արաղչին վերահաստատել է այդ նույն լուրերի բովանդակությունն առ այն, որ Իրանը ոչ թե հրադադարի է ձգտում, այլ տարածաշրջանի բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման: Նա պնդել է, որ Իրանին պետք է փոխհատուցում տրվի և երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի:

«Փորձը ցույց է տվել, որ ոչ միայն մեկ կամ երկու երկրի, այլև ՄԱԿ ԱԽ երաշխիքները ևս բավարար չեն: Այս առումով մեր բարեկամները որոշ գաղափարներ են առաջ քաշել, որոնք մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե որ երաշխիքները կարող են արդյունավետ լինել, եթե մի օր պատերազմն ավարտվի Իրանի պայմաններով», – ասել է Արաղչին:

📍 Հորմուզի նեղուցի առնչությամբ նախարարը նշել է, որ նեղուցով երթևեկության և այլ հարցերը պետք է կարգավորվեն Իրանի ու Օմանի համատեղ մեխանիզմներով, քանի որ նեղուցը գտնվում է այդ երկու երկրի տարածքային ջրերում:

📍Նա նաև ընդգծել է, որ Իրանը նվազագույնը 6 ամիս դիմադրության է պատրաստ, և հավաստիացրել, որ ԱՄՆ հետ չեն բանակցում, այլ միայն ուղերձներ են փոխանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930