Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը՝ այլ բան, ո՞նց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը այս քարտեզից Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերն էլ կտրած չեք լինի»

Ապրիլ 02,2026 14:10 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Արցախի կորստի ու ՀՀ քարտեզի մասին։ Լրագրողը ցուցադրեց քարտեզ՝ նշելով․ «Երբ դուք եկաք իշխանության, մենք ունեիք այս քարտեզը՝ Արցախն էլ հետը։ Հետո Արցախը կտրեցիք, ասացիք՝ էս մասը մերը չէ, Արդբեջանինն է; Հիմա դուք մարզերում դռնեդուռ շրջում եք այս քարտեզով, մեզ էլ ասում եք՝ հանկարծ Արցախի անունը չտաք։ Ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիեւը ձեզանից գոհ լինի։ Եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը լրիվ հակառակ բանն եք ասում, ո՞նց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը այս քարտեզից Սյունիքի հատվածը, Գեղարքունիքի մարզը կտրած չեք լինի»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Այն, ինչ դուք նկարագրեցիք, նկարագրեցիք ՀՀ-ն, հայ ժողովորդին ու մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու պրոցեսը, եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառն ասել, դուք 5-6 անգամ ՀՀ կառավարության շենքում այդ անունն ասացիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարություններին, ասաց․ «Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ, որ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ։ Եվ, այո, նրանցից շատերը դատվում են, մենք ունենք նաեւ թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետեւ այնքան ենք օգտագործել էդ բառը, որ ստացվում է՝ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Գերագույն գլխավոր կռուտիտ անողը կառչեց միայն 2-րդ հարցից և բնատուր լեզվանիկ լինելով, գեներալների փորերին անցավ, կռուտիտներ արեց և պատասխանի ժամանակը միայն դրա վրա ծախսեց։ Իսկ 1-ին հարցին, որը վերաբերում էր Տեղ գյուղի մասին իր ասած խոսքերին, ցրեց, քանի որ նա ցրելու գործում էլ է գերագույն գլխավոր։
    Այսուհետ նիկոլին պետք է միայն մի հարց տալ և մինչև վերջ պահանջել, որ պատասխանի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930