«Ի՞նչ է տեղի ունեցել Սուրբ Աննա եկեղեցում, Դավիթ Մինասյանի փաստաբանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ ձեր անվտանգության աշխատակիցը հարվածում է 18-ամյա երիտասարդին։ Եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ինչո՞ւ նրան հարվածած ՊՊԾ աշխատակիցը, այս դեպքում՝ ձեր անվտանգության աշխատակիցը, կալանավորված չէ»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարցրեց լրագրողը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես նախ չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ ՊՊԾ աշխատակիցը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց՝ պահքի մեջ է, հնարավո՞ր է, որ ների 18-ամյա երիտասարդին, հատկապես, որ նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, որ դա կազմակերպված սադրանք է եղել իր նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Կարծում եմ՝ դուք թյուրիմացության մեջ եք՝ ես որեւէ մեկին որեւէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ Ես ի՞նչ կապն ունեմ այդ ամենի ինչի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հարցին՝ «ինչո՞ւ Փաշինյանը փորձեց մարդկանց բազմությունը ճեղքել ու հասնել խորան։ Երբ ձեր թիմակիցներն ասում են՝ սադրանք, սադրանքը ո՞րն է, որ դուք դիտմա՞մբ եք գնացել, որ սադրանք լիներ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ ամենը ուղիղ եթերում է եղել, երբ հասել եմ եղեկեցի, մուտքի մոտ հերթ եմ կանգնել, սպասել եմ, դուրս եկողները դուրս են եկել, ես ներս եմ մտել։ Իսկ, կներեք, ինչո՞ւ պետք է ես խորան չգնայի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































