«Իշխանության կողմից ամեն ասպատակում եկեղեցու նկատմամբ ավարտվում է ձերբակալություններով, կալանավորումներով։ Նվիրական տոները դարձել են ասպատակության համար նպատակաուղղված։ Լավագույն տոնին՝ Ծաղկազարդին, գնաս, անսպասելի մտնես, ստեղծես իրավիճակ, որտեղ երիտասարդի նյարդերն ուղղակի տեղի են տվել»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը:
Նա վրդովվեց՝ այս իշխանությունները բոլորիս «տեռորի մեջ են պահում»․ «Պնդում եմ՝ ՀՀ-ում կա հիբրիդային պատերազմ։ Այս իշխանություններն են այդ պատերազմի առաջամարտիկը, որը վարվում է այս ժողովրդի դեմ»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Նինա Կարապետյանցն ասաց՝ հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող պայքարում Ադրբեջանն առաջամարտիկն է, բայց իրականացնողն այս իշխանությունն է․ «ՀՀ-ում կա հիբրիդային պատերազմ․ առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն ու իր պրոպագանդիստներն են, կեղծ անաչառ մասնագետներն են։ Ինքն օգտագործում է ԱԱԾ-ն, որ գնան, հոգևարականների դռները ծեծեն, զրույցներ վարեն, օգտագործում են տարբեր այլ լծակներ՝ ոստիկանությունից սկսած, մինչև դատարաններ և այլն»։
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանը հայտնեց, որ դատախազություն բողոք են ներկայացնելու և պահանջելու քրեական գործ հարուցել այս հարցերով։
Անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը, Նինա Կարապետյանցն ասաց․ «Մնացական Մարտիրոսյանը «сам себя переплюнул»։
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































