«Պարզվեց, որ այն խախտումները, որոնց համար ՀԷՑ-ին լիցենզիայից զրկում էին, տեղի էր ունեցել ժամանակավոր կառավարչի ժամանակ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանը եւ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ներկայացրեցին Վարչական դատարանի 200 էջանոց որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։
Հիշեցնենք, Վարչական դատարանում բողոքարկվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասով։ ՀԾԿՀ այդ որոշման հիմքում 7 կետ էր։
Արամ Օրբելյանը հայտարարեց՝ մի քանի օր տեւած նիստերի ամենագլխավոր փուլում՝ ապացույցների հետազոտման ժամանակ, ակնկալվում էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները պետք է շատ հստակ եւ փաստարկված ներկայացնեին այս խախտումները, որոնք հիմք էին հանդիսացել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու։ Բայց նիստերից ինքն այն համոզմանն է եկել, որ հանձնաժողովը պատրաստ չէր դրան։
Կարդացեք նաև
Վարչական դատարանը ՀԾԿՀ որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերը համարել է չհիմնավորված, ուժի մեջ է թողել 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը։
Արամ Օրբելյանը մանրամասնեց՝ առաջին՝ դատարանի կողմից ոչ հիմնավոր որոկված կետը վերաբերվում է նրան, որ ՀԷՑ-ից մի գիշերում անվերադարձ տեղեկություններ են անհետացել։ Երկրորդ կետը վերաբերում էր ՀԷՑ-ի՝ «մարդկանց գրպանը մտնելուն» եւ թերգրանցումներին․ դատարանն արձանագրել է՝ ներկայացված թվային տվյալները թեեւ կարող են վկայել առանձին խախտումների մասին, սակայն դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դրանց համակարգված բնույթը հաստատելու համար։
«Դատարանը շատ հստակ արձանագրեց, որ ՀԷՑ-ի հարցում հանձնում-ընդունում չի եղել»,-ասաց Արամ Օրբելյանը։ Նա հավելեց, որ 2-րդ կետի հետ կապված նաև թվերի մանիպուլյացիա կար․ «Օրինակ, նշել են, որ 130 բաժանորդի մոտ խախտում են գտել, բայց պարզվում է, որ 130-ին ստուգել են, 3-ի մոտ են գտել, իսկ խախտումներով էլ փորձաքննությունների արդյունք չեն եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































