«Մեզ համար այս ընտրությունների հետ կապված որոշումը ոչ միայն նեղ կուսակցության օրակարգի մաս էր կազմում, այլ քննարկվում էր թեման ավելի լայն տարրերով՝ ամենակարևոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համատեքստում։ Նույնիսկ այն պարագան, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին, դա չի նշանակում ձեռքերը ծալել, նստել, սպասել, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չի ունենալու ընտրություններին, այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հարցին՝ ՀՀԿ համագումարին կներկայացնե՞ք, թե որ ուժին եք սատարելու այս ընտրություններին, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մենք շատ ավելի լայն համատեքստում կներկայացնենք մեր մոտեցումները և′ այդ որոշման, և′ հետագա անելիքների մասին»։
ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































