Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված գրավը 5 միլիոն դրամից իջեցվեց 1 միլիոն դրամի

Ապրիլ 02,2026 16:48 Share

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր գործով մեղադրյալ գնդապետ Միհրան Մախսուդյանի պաշտպանը միջնորդեց Մախսուդյանի նկատմամբ կիրառված 5 միլիոն դրամ գրավը վերացնել, իսկ անհնարինության դեպքում գոնե նվազեցնել չափը եւ կիրառել 1 միլիոն դրամ:

Փաստաբանը հիշեցրեց, որ Մախսուդյանի նկատմամբ բացի 5 միլիոն դրամի գրավից կիրառված են այլընտրանքային այլ միջոցներ՝ վարչական հսկողություն, բացակայելու արգելք:
Ըստ փաստաբանի՝ 5 միլիոն դրամ գումարը Մախսուդյանի ընտանիքի կողմից վճարվել է Միհրան  Մախսուդյանի վարկային գծում առկա 2 միլիոն դրամից եւ բարեկամներից ու ընկերներից պարտք վերցրած գումարներով:

Նա շեշտեց, որ Մախսուդյանը թոշակառու է, թոշակի չափը  215.600 դրամ է, նրանց ընտանիքում աշխատում է միայն նրա կինը ՝անհատ ձեռնարկատեր, որը ստանում է մոտ 79000 դրամ ու դժվարություն է առաջանում  վարկային պարտավորությունները, պարտքերը  մարելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու առումով:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ 5 միլիոն դրամից գրավը իջեցնելով 1 միլիոն դրամի: Դատարանը թույլատրեց նաեւ Մախսուդյանին գնալ ֆիզոթերապիայի եւ օգտվել ատամնաբուժական ծառայութունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930