Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող  «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

Ապրիլ 02,2026 17:15 Share

Մարտի 22-ին-ին Հաագայի Movies that Matter-ում՝ Օսկարի որակավորման կինոփառատոնում, կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող Մարկո Դե Ստեֆանիսի «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմերիան։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ֆիլմի համաշխարհային թողարկումը White Rabbit հոսքային հարթակում։

«Հաղթող սերունդ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 12 տարի՝ ներկայացնելով Շահեն Հարությունյանի ճանապարհը՝ 14-ամյա ակտիվիստից մինչև քաղաքական առաջնորդ։ Ֆիլմում ցույց է տրվում, որ Շահենը, շարունակելով Հայաստանի անկախության համար հոր և պապի երկարատև պայքարը, դիմադրության ավանդույթը վերափոխում է նոր ժողովրդավարական տեսլականի։

Ֆիլմի հանրայնացումը համընկել է կարևոր ժամանակահատվածի՝ 2026 թվականի հունիս 7-ին Ազգային ժողովի ընտրությունների հետ, որին մասնակցում է նաև «Հաղթող սերունդ» քաղաքացիական շարժման և արդեն «Շանթ դաշինք» քաղաքական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը։ Նրա գլխավորած ուժը 2021 թ․-ին նշանակալի առաջընթաց է գրանցել ՏԻՄ ընտրություններում՝ հաղթելով Կապան համայնքի ընտրություններում։

Ֆիլմն ուղղված է ամբողջ աշխարհի քաղաքանակապես ակտիվ երիտասարդներին և Սփյուռքի համայնքներին՝ Լոս Անջելեսից մինչև Ֆրանսիա, Կանադայից Վրաստան և Ուկրաինա։ Ֆիլմի նպատակն է միավորել մարդկանց՝ անկախ սահմաններից՝ խթանելով երկխոսությունը Հայաստանի ապագայի, քաղաքական փոփոխությունների և քաղաքացիական մասնակցության շուրջ։

Ֆիլմի ռեժիսորն իտալացի Մարկո Դե Ստեֆանին է, որը վավերագրական ֆիլմեր է նկարահանել և բեմադրել տարբեր երկրներում՝ Իտալիայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Նիդերլանդներում և այլն։

«Շահենի պատմությունն ավելին է, քան անձնական պատմությունը․ այն երկրի դիմանկար է, որը փորձում է սահմանել իր ապագան։ Շահենը ֆիլմում նշում է՝ «Ազատությունը ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը»։ Այս միտքն արդիական է Հայաստանի սահմաններից շատ հեռու՝ ընդգծելով ժողովրդավարության փխրունությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Մարկո Դե Ստեֆանիսը։

Շահեն Հարությունյանը, որը ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային, նշել է․ «Սա ինձ համար հուզիչ պահ է, քանի որ ֆիլմում արտացոլված է իմ կյանքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը։ Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում Մարկոյին և Օֆելիային՝ իրենց բացառիկ աշխատանքի և աջակցության համար։ Ես նաև վերահաստատում եմ մեր շարունակական պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար։ Ես լի եմ միասնությամբ և վճռականությամբ ու հավատում եմ, որ Հայաստանը կդառնա իսկապես անկախ, ազատ և ժողովրդավարական երկիր»։

«Հաղթող սերունդ»-ն արտադրել է BIND-ը՝ EiE film-ի հետ համատեղ։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև Netherlands Film Fund-ը, Netherlands Film Production Incentive-ը, Իտալիայի մշակույթի նախարարությունը, Film Commission Torino Piemonte-ը և Regione Piemonte-ը։

«Հաղթող սերունդ»-ը հասանելի է առցանց՝ White Rabbit հոսքային հարթակում։

www.bindfilm.nl

www.thewinninggeneration.com

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930