Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ հարգել Եկեղեցու պատմական առաքելությունը. Ռումինիայի եկեղեցիների էկումենիկ ասոցիացիայի կոչը

Ապրիլ 02,2026 17:00 Share

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիայի կոչը՝ ուղղված ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի

Պատճեն՝ Ռումինիայի Կառավարությանը

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան խոր հոգևոր մտահոգությամբ հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք առնչվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա սպասավորներին։ Մեր դիտարկմամբ, ներկայիս զարգացումները սպառնում են ոչ միայն Հայաստանի քրիստոնեական ժառանգությանը, այլև ողջ քրիստոնեական համայնքին՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, որը կարող է ազդել այլ երկրներում կրոնական համայնքների ինքնավարության վրա։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հավատքի անբաժանելի հիմնասյունն է։ Դարեր շարունակ այն ծառայել է ժողովրդի հոգևոր, ազգային ինքնությունը և հավատը։ Եկեղեցու ներքին կյանքին, ԳՀԽ որոշումներին և Եկեղեցու նվիրապետական կարգին միջամտությունը ոչ միայն խաթարում է կառույցի ներդաշնակ ընթացքը, այլև հակասում է քրիստոնեական ավանդույթին և Եկեղեցու աստվածահաստատ կանոններին։

Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրությունը հստակորեն ամրագրում են Եկեղեցու և պետության անջատությունը, ինչպես նաև պաշտպանում են կրոնի ազատությունը, Եկեղեցու ինքնավարությունը և դրա ներքին կյանքի անխաթարությունը։ Քրիստոնեական ավանդույթում, ինչպես նաև օրենքով, պետությունը չունի իրավասություն միջամտելու Եկեղեցու ներքին կառավարման, կարգապահական կամ հիերարխիկ հարցերին։

Մտահոգությամբ ենք դիտարկում, որ Եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ կիրառվող հարկադրանքի կամ դատական միջոցների փորձերը կարող են լրջորեն ազդել հավատացյալների ազատ և խաղաղ կյանքին, վտանգելով ոչ միայն ազգային, այլև համաշխարհային քրիստոնեական համայնքի միասնականությունը։

Մենք հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝

  • հարգել Եկեղեցու պատմական առաքելությունը,
  • պահպանել երկխոսության և իրավական համակարգի սկզբունքները,
  • ապահովելով կրոնական և մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանությունը
  • ապահովել այնպիսի միջավայր, որտեղ Եկեղեցին կշարունակի խաղաղ, հաշտ և անվտանգ ծառայություն մատուցել հայ ժողովրդին և ամբողջ աշխարհի քրիստոնեական ընտանիքին։

Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիայի անունից

Նախագահ՝ Եպիսկոպոս Ռեյնհարթ Գուիբ

Գործադիր քարտուղար՝ Կատալին Զոլտանի

17032026

 Ռումանիոյ հայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930