Լրահոս
Օրվա լրահոսը

«Բան չի փոխվել․ էդ մարդը ստախոս է»․ Խուդոյանը՝ Փաշինյանի մասին

Ապրիլ 02,2026 17:30 Share

«Մեծամասնությունը, որ ինքն է սանձազերծել այս արշավը, այս թղթի տակ չի ստորագրելու»,- «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ հնարավո՞ր է հայտարարության ընդունումը նվազեցնի եկեղեցու նկատմամբ լարվածությունը։

Հիշեցմանը՝ ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետությունը որևէ առնչություն չպետք է ունենա եկեղեցու գործերին և հարցին՝ ի՞նչը փոխվեց, որ սկսեց իր հակաեկեղեցական արշավը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Ոչինչ չի փոխվել, էդ մարդը շատ մեծ և շատ ուժեղ ստախոս է և իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում ինքն իրեն հակասել է բազմաթիվ անգամներ, և դա ապացուցման կարիք չունի։ Չեմ կարծում, որ նախկինում ինքը շատ չեզոք կարծիք ուներ եկեղեցու նկատմամբ և հիմա փոխվել է, ուղղակի այդ թշնամությունը այն ժամանակ չի կարողացել անել, հիմա է անում»։

Լրագրողներն, անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը, հարցրին՝ Դավիթի կալանավորման որոշումը կայացվեց, որ առաջիկա ակցիաներին լռեցնե՞ն մարդկանց, փաստաբանն արձագանքեց, «Չեմ ուզի կենտրանանալ նրա տարիքի, առողջական խնդիրների, կամ ուրիշ հարցերի վրա, այլ առհասարակ այն հարցի վրա՝ նման երևույթի պարագայում անձը պետք է կալանավորվե՞ր, թե՝ ոչ։ Օրենքով անձին կալանավորելու համար մի քանի պայման է անհրաժեշտ, որ ռիսկ լինի՝ նա կարող է խոչընդոտել գործին, թաքնվել կամ նոր հանցանք կատարել։ Յուրաքանչյուրը կարող է գնահատել՝ արդյոք 18-ամյա տղան, որը պատահաբար էր հայտնվել այնտեղ, որևէ ձև հնարավորություն ունի՞ գործին խոչընդոտելու, թե՝ ոչ, արդյոք ինքը փախչելո՞ւ է երկրից և արդյոք նոր արարք կկատարե՞ր։ Դա իրավիճակային հարց էր, և կարծում եմ՝ այս դեպքում այս կարգի ծանր խափանման միջոց կիրառելու հիմնավորում չկար»։

ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930