Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է այսօր

Ապրիլ 02,2026 17:59 Share

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։

Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ օրը կարևոր է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն այս ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից. «Մեզ համար առանձնակի կարևոր է, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխա ընդգրկված լինի կրթության մեջ, ունենա հավասար հնարավորություններ, սոցիալիզացիայի պայմաններ: Այս ուղղությամբ պետությունը բավական մեծ ջանքեր է գործադրում թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ոլորտներում: Մասնագիտացված կառույցները ևս շատ կարևոր են, և պետությունը ֆինանսավորում է դրանց գործունեության որոշակի հատվածը: Մասնագիտացված ծառայությունները օգնում են, որպեսզի երեխաները ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն, հաղթահարեն տարբեր ոլորտներում առկա դժվարությունները և ավելի պատրաստ լինեն հասարակությանն ինտեգրմանը»:

Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։

Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930