Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ ՌԴ-ն երկու անգամ հայտարարել է Արցախն Ադրբեջանի մաս, դու ինչի՞ ես հայտարարել»․ Դավիթ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Ապրիլ 02,2026 18:22 Share

«Եթե անգամ ՌԴ-ն երկու անգամ հայտարարել է Արցախն Ադրբեջանի մաս, դու ի՞նչ գործ ունես, դու ինչի՞ ես հայտարարել։ Տաս անգամ ԱՄՆ-ը հայտարարեր, հիսուն անգամ ՌԴ-ն, դու ինչի՞ ես հայտարարել։ Այստեղ մեկ բան կա՝ թույլ ղեկավարը չի կարող լինել մեր կողմից բանակցող, մանավանդ այսօրվա աշխարհաքաղաքական խառը իրավիճակում։ Վերջիվերջո, քարտեզային փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք որտե՞ղ ենք։ Ոչ մի տեղ, որովհետև ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետև մեր անունից բանակցում է մի մարդ, որը չի կարող բանակցել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների մասին հարցին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ ասել էր․ «Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»։

Անդրադառնալով երեկ՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ հնչած Սամվել Կարապետյանի մասին խոսակցությանը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին «խնդրեց»՝ հնարավորություն ստեղծել, որպեսզի ռուսամետ քաղաքական ուղղվածության գործիչները, ովքեր կալանավորված են, կարողանան մասնակցել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Դավիթ Ղազինյանը պարզաբանեց՝ ասելով, որ «Ուժեղ Հայաստանը» չի ասել, որ Սամվել Կարապետյանի թեկնածությունն առաջադրում են վարչապետի պաշտոնում, շարժումը մանրամասնել է մեխանիզմը, թե ինչպես է պատկերացնում Սամվել Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։

Նա ասաց, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրությունների է գնում՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություններով․ «Օրենքը թույլ է տալիս, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը լինի երկքաղաքացի, ներկայացնի իր ցուցակը, իր ծրագրերը, տեսլականները։ Մենք իրավական ճանապարհը ներկայացրել ենք՝ ինչպես է Սամվել Կարապետյանը լինելու վարչապետ։ Այդտեղ մանիպուլյացիա է արվում։ Մենք հակառակը պնդե՞լ ենք։ Մենք մեր ժողովրդին շատ ազնիվ ներկայացրել ենք այն ճանապարհային քարտեզը, որով Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետի թեկնածու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Արամ Օրբելյանը և ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ներկայացրեցին Վարչական դատարանի 200 էջանոց որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930