Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին

Ապրիլ 02,2026 18:33 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունը՝ այն մասին, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են։

ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, ենթարկված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։

ԿԸՀ-ն ստացել է նաև Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ հայտարարված (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Հրաչուհի Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Վահան Հայկի Զարոյանի՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումները։ Երկու դիմումն էլ, սահմանված կարգով, եղել են նոտարական վավերացմամբ, հետևաբար ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել վերջիններիս գրանցումը։

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930