Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

Ապրիլ 02,2026 19:01 Share

Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առևտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների և մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էին հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակներ շուրջ 50 երկրից։

GTFP-ն IFC-ի առևտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առևտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը և նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930