Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Ապրիլ 02,2026 19:40 Share

Ապրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը:
Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արեպիսկոպոս Նաջարյանի, Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի, Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Արամայիս սարկավագ Ազիզյանի, Սերգեյ սարկավագ Բարսեղյանի, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի Ե լսարանի սան Ալեն ուրարակիր Իսրայելյանի և Ա լսարանի սան Աբրահամ Հովհաննիսյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արտաշես Ղազարյանի, Կամսար Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից հայորդիներ Վահագն Սահակյանի, Մոնթե Լևոն և Սերոբ Իշխան Եգիներյանների, Նարեկ Ղևոնդյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Ստեփան Սկրտչյանի, Նարեկ Տերտերյանի, Սարգիս Քոչարյանի և Լևոն Շարոյանի ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930