«2023-ին Ազատի կացարանի դեպքից հետո հոսպիտալում պառկած եմ եղել, ինձ անօրինական պաշտոնից ազատել են։ Դրանից հետո դիմել եմ դատարան ու չգիտեմ՝ Պապիկյան Սուրիկի, չեմ կարող իրեն ասել պաշտպանության նախարար, կասեմ՝ ուսուցչի թեթև ձեռքով առաջին ատյանի դատարանում դատս պարտվել եմ։ Դրանից հետո իրենք են հայցադիմում ներկայացրել, որ Մոսկվայի գլխավոր շտաբի ակադեմիայում սովորելու ուսմանս վարձը՝ 4,5 միլիոն գումարը, հետ վճարեմ պետությանը։ Զարմանալին այն է, որ իրենք ազատել են ինձ պաշտոնից, հիմա փորձում են հետ գանձել ինձնից այդ գումարը»,- այսօր դատարանի շենքի բակում լրագրողներին պատմեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Մախսուդյանի խոսքով՝ ինքն ասել է, որ պետությանն այդքան պարտավորություն ունի ու չի կարող այդ գումարը հետ վճարել ու պատրաստ է շարունակել իր ծառայությունը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































