Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները այլևս անելիք չունեն Եռաբլուրում, որովհետև պայմանավորվածությունները, որ ունեն Ադրբեջանի հետ, պահանջները, որ կան Ադրբեջանի կողմից, արգելք են Եռաբլուր այցելելու»․ Մետաքսե Հակոբյան

Ապրիլ 02,2026 20:25 Share

«Ճիշտ է, այսօր աղետալի, բայց միևնույն ժամանակ մեր փառապանծ օրերից մեկն է, որովհետև այս օրը խորհրդանշում է մեր ազգի միասնականությունը։ Ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը պայմանավորված էր առաջին հերթին մեր հերոսների քաջագործություններով, հանուն հայրենիքի ամեն ինչի պատրաստ լինելով։ Մեր հաղթանակի ամենակարևոր գործոններից մեկը մեր միասնականությունն էր, այն ժամանակվա ռազմաքաղաքական վերնախավի համախմբվածությունը, ճիշտ կառավարումը և դրված նպատակը՝ հաղթել։ Այս իշխանությունների նպատակն էր՝ պարտության տանել և հանձնել դարերով հայկական հայրենիքի հատվածը»,- այսօր Եռաբլուր փառքի պանթեոնում Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները այլևս անելիք չունեն Եռաբլուրում, որովհետև այն պայմանավորվածությունները, որ իրենք ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ, այն պահանջները, որ կան Ադրբեջանի իշխանությունների կողմից դրված այս իշխանությունների վրա, դա արգելք է Եռաբլուր այցելելու և որևէ կերպ պետական մակարդակով հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի ազատագրման ու այդ հայրենիքի պահպանման համար զոհվածների հիշատակին։

Որպես կանոն, հանցագործները, իսկ այս իշխանությունները միանշանակ հանցագործ են, դեպքի վայր են վերադառնում սկզբնական շրջանում, որպեսզի տնտղեն, հասկանան իրենց արած աղետը, դրանից բխող հետևանքները և ինչպես պետք է իրենք պաշտպանվեն։ Իրենք այդ ամբողջ գործընթացն անցել են, կարծես, պաշտպանական պատն իրենց շուրջ ամրագրել են շնորհիվ Հայաստանում հաստատված դիկտատուրայի, բռնաճնշումների, ահաբեկչության։ Եվ այլևս իրենք այստեղ անելիք չունեն։ Եթե հարմար գտնի ինչ-որ մի հատվածի հաճոյանալու երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողին, հնարավոր է՝ օրվա վերջում տեսնենք ծնկաչոք, թատերական ներկայացումներ, երբ այլևս մարդ չի լինի։ Բայց վստահ չեմ, որ դա կլինի»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930