Բագրատ սրբազանի և մյուսների գործով՝ Մեղադրյալ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը այսօր դատական նիստում կրկին միջնորդեց քննարկել Բագրատ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի փոփոխության հարցը։ Նա նախորդ նիստին ևս նույն հարցն էր բարձրացրել։
Չախալյանը նշեց, որ ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք լինում՝ բարձրաստիճան հոգևորականին ամիսներ շարունակ անազատության մեջ պահելով։ Դատարանը, ի պատասխան, հայտնեց, որ խափանման միջոցի քննության համար նախատեսված ժամանակահատված կա։ Չախալյանն էլ շարունակեց․
«Միկրոֆոնս չանջատեք։ Նոր հանգամանք է ի հայտ եկել։ Հաշվի առնելով այդ նոր հանգամանքը՝ միջնորդում եմ փոխել Բագրատ սրբազանի խափանման միջոցը։ Երեկ երկրի վարչապետը ինքնախոստովանական հայտարարություն արեց՝ այս հանգամանքի վերաբերյալ․ 18+ է»։
Կարդացեք նաև
Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը ընդհատեց Չախալյանին և հորդորեց նստել իր տեղում՝ նշելով, որ նա Բագրատ սրբազանի պաշտպան չէ։
«Հասկացա՝ ես փաստաբանը չեմ, ամեն դեպքում այս գործով տվյալներ են ի հայտ եկել, որտեղ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը…»,- Չախալյանի այս հայտարարության շարունակությունը նիստերի դահլիճում այլևս չլսվեց․ անջատվեց միկրոֆոնը։
Արփինե Սիմոնյան


















































