Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը գնահատվի». Թուրքիայի փոխնախագահ

Ապրիլ 02,2026 21:33 Share

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բաքվում մասնակցում է «Թյուրքախոս պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ երկրների վարչապետերի և փոխնախագահների ժողովին։ Անդրադառնալով մի շարք հարցերի՝ Յըլմազը խոսել է նաև Հարավային Կովկասի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացից։

Ըստ նրա՝ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերը։

«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը գնահատվի, և երկու երկրների միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Հարավային Կովկասում կայունության և համագործակցության միջավայրը կմեծացնի թյուրքական աշխարհի փոխգործակցությունը։

Հավատում ենք, որ տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հաղորդակցության ոլորտներում նոր համագործակցության հնարավորությունները զգալի ներդրում կունենան թյուրքական աշխարհի բարօրության գործում»,- հայտարարել է Յըլմազը։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930