Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ մարդասիրական օգնության համար

Ապրիլ 02,2026 23:03 Share

«Ազատություն». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանրամասնելով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։

Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, «մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Թեև անցած ամիս Բաքուն մեղադրել էր Թեհրանին Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար՝ պահանջելով քննել միջադեպն ու պատժել մեղավորներին, այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում ակնարկ չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930