2025թ. հունիսից ԱՄՆ-ն եւ Իսրայելը երկու անգամ հարձակվեցին Իրանի վրա, սպանելով Իրանի առաջնորդին եւ ընտանիքի անդամների մի մասին եւ բարձրաստիճան անդամների մի մասին: Երկու դեպքում էլ ԱՄՆ-ը եւ Իրանը գտնվում էին պայմանավորվածություններ ձեռք բերելու բանակցային ճանապարհին, որոնց ընթացքում երկու դեպքում էլ ԱՄՆ-ը նենգորեն խախտեց բանակցությունների ընթացքը, հարձակվելով Իրանի վրա: Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ընթանում է ԱՄՆ-Իսրայել եւ Իրան հակամարտությունը ու չի հասկացվում, թե նրանք ուր են հասել եւ ինչ արդյունքի է հասել այդ հակամարտությունը:
Այս օրերին ԱՄՆ-ը բարձրաձայնում է, որ նրանք պարտության են մատնել Իրանին եւ փորձում են խաղաղ բանակցություններով կարգավորել այդ հակամարտությունը, իսկ Իրանը հայտարարում է ճիշտ հակառակը, որ իրենք ոչ մի բանակցություններ չեն վարում ԱՄՆ-ի հետ եւ իրենք շարունակում են հարվածել տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին, որոնք սարսափելի մեծ կորուստներ են տվել եւ դա կշարունակեն մինչեւ ԱՄՆ-ի վերջնական պարտությունը, հետո միայն կմտածեն իրենց հետագա հարաբերությունների ընթացքի մասին:
Արդեն մի քանի օր է, ինչ Թրամփը ԶԼՄ-ների առջեւ հայտարարում է, որ Իրանը պարտվել է այդ պատերազմում եւ իրենք փորձում են Իրանի հետ նոր բանակցություններ վարել, որը բնավ չի համապատասխանում իրականությանը եւ Իրանը լիովին փակել է Հորմուսի նեղուցն (Թրամփն այնքան է ոգեւորվել, որ այդ նեղուցն անվանել է Թրամփի նեղուց, այսինքն, նա իրեն համարում է ցանկացած տարածքի տեր ու տիրակալ եւ որ տարածքի մասին խոսք գնա, նա կարող է հայտարարել, որ դրանց անունը Թրամփ է անվանակոչված-Ա.Մ.) ու դադարեցրել է նավթի արտահանումն այդ նեղուցով, իսկ Թրամփը հայտարարում է, որ իրենք են տիրապետում այդ նեղուցին եւ իրենք նավթի տեղափոխման խնդիր չունեն: Փաստորեն, այդ հակամարտող կողմերի հայտարարությունները լիովին հակասում են միմյանց, որոնցից մեկը հաստատ սխալ է, նրա հայտարարությունները չի համապատասխանում իրականությանը:
Իրանի հստակ հրետակոծությունները վկայում են, որ ԱՄՆ-ի նախագահն առանց հիմնավորումների է այդ հայտարարություններն անում, մեղմ ասած, ստում է, քանի որ առ այսօր նրանց միջեւ ընթանում են փոխադարձ հրետակոծություններ եւ ԱՄՆ-ն մեծաթիվ զոհեր է տալիս իր ռազմաբազաներում, իսկ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատասխան հարվածներ չենք տեսնում:
Կարդացեք նաև
Փաստացի, Թրամփը ոչ թե իրականությունն է բարձրաձայնում, այլեւ զուտ աշխարհի աչքի առջեւ հայտարարում է, որ ինքն արդեն հաղթել է Իրանին եւ աշխարհի առջեւ տարածում է այդ սուտ տեղեկատվությունը, որ ինքն արդեն հաղթանակել է եւ սպասում է պարտության մասին Իրանի հայտարարությանը, որն իրականության հետ աղերս անգամ չունի:
Միայն նայելով նավթի գների սարսափելի աճին, պարզորոշ զգացվում է, որ Իրանին իրոք հաջողվել է լիովին փակել Հորմուզի նեղուցը, իսկ Թրամփը զուտ բառախաղ է անում, ի լուր աշխարհի բարձրաձայնելով, որ ինքը բաց է պահում Հորմուզի նեղուցը եւ շուտով նավթի գներն իրապես կիջնեն: Դաժան է հնչում, սակայն պարզորոշ զգացվում է, որ ԱՄՆ-ն անակնկալի մեջ է եւ միմիայն հօգուտ ԱՄՆ-ի պարզապես իրեն ձեռնտու հայտարարություններ է բարձրաձայնում, որպեսզի աշխարհին ասի, թե ինչպես է ծնկի բերել Իրանի նման հսկային:
Նույն կերպ մշտապես բարձրաձայնումներ է անում Զելենսկին, երբ որ Ուկրաինայից մեծ տարածքներ է գրավում Ռուսաստանը: Նա ի լուր աշխարհի՝ հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանն Ուկրաինայից մեծ տարածքներ է վերցնում, նա բարձրաձայնում է, որ Ուկրաինան Ռուսաստանից մեծ տարածքներ է գրավել, որպեսզի շեղի եւ աշխարհի, եւ Ուկրաինայի բնակիչների ուշադրությունն իրական վիճակից: Փաստորեն, այս երկու ղեկավարներն իրենց անհաջողություններն աշխարհին ներկայացնում են զուտ որպես հաջողություններ՝ ներկայացնելով իրականությունը ճիշտ հակառակ երեսով:
Այսօր 32-րդ օրն է ԱՄՆ, Իսրայել-Իրան պատերազմի, ոչ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր, կամ որեւէ այլ երկիր նեցուկ չկանգնեցին ԱՄՆ-ին եւ այնքան է թուլացել ԱՄՆ-ն, որ հսկայական ծախսերը ԱՄՆ-ին թույլ չեն տալիս շարունակել պատերազմը եւ Իրանի գործերն այնքան լավ են, որ լիովին փակել է Հորմուզի նեղուցը, որտեղից ոչ ԱՄՆ-ի, ոչ Իսրայելի, ոչ էլ որեւէ երկրի, որոնք սատարել են ԱՄՆ, Իսրայել զույգին անցնել այդ նեղուցով, որտեղով անցնում է համաշարհային նավթի 20 տոկոսը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2026


















































