Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական. ՔԻՀԿ

Ապրիլ 03,2026 13:04 Share

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։ Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։

Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի։ Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև Դավիթի եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը, բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն «ավելի մեծ կշիռ» տալու և հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումն իր հերթին հաստատում է Դ․ Մինասյանին կալանավորելու ոչ թե օրենքի, այլ քաղաքական դրդապատճառներից բխող հանգամանքը։

Եթե խափանման միջոցը չփոխվի, Դ․ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ճաղերի hետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները և կալանավորման՝ օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական։
Մանրամասները և հիմնավորումները հասանելի են հայտարարությունում, որը կցված է սույն նամակին։

Ռաֆայել Իշխանյան
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ԻՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930