Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղին ասելու եմ՝ ընտրության չգնան: Գնամ, որ ի՞նչ ընտրեմ. զինվորի հարազատ

Ապրիլ 03,2026 13:50 Share

«Հարցի լուծում չտան, ընտրություններին չեմ էլ գնա»,-այսօր ՊՆ շենքի դիմաց վաղ առավոտից պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զինվորներից մեկի պապիկը:

Հիշեցնենք, որ ծնողները պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա նույնպես տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու դրույթը:

«Ընտրության չեմ գնալու, չեմ թողնելու ազգս գնա: Գնամ, որ ի՞նչ ընտրեմ: Անարդարություն է, իմ երեխեն ծառայի, մյուսի երեխեն չծառայի: Ծննդյան մի  ամսվա տարբերությամբ ինչու երեխեքին 2 տարի պահեն բանակում: 2 տարի պահում են՝ ի՞նչ անեն երեխեքին: 1,5 տարին էլ է շատ-շատ: Մի  տարին հերիք է երեխեքին, ամեն ինչ կարող են սովորեցնել էդ մի տարում: Էդ ի՞նչ են սովորեցնում, որ մի տարում չեն կարողանում սովորեցնել: Եթե այսպես շարունակվի, սաղին ասելու եմ՝ չգնաք ընտրության»,- հավելեց զինվորի պապիկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ՝ Արմեն Բադալյանը, նկատեց, որ 2 տարին շատ է համարում զինվորական ծառայության համար. «Լավ կլիներ բոլորի վրա տարածվեր 1,5 տարին: Բացի այդ էլ ինստիտուտը հիմա կիսատ թողնում գնում են, 2 տարին շատ մեծ ժամանակ է: Մոռանում են՝ ինչի համար են հավաքվել: Ավելի լավ չի՞ զինվորական պատրաստականությունը ստանան, տղամարդ վերադառնան, մի տարին էլ է հերիք, կամ գոնե 1,5 տարի: Եթե հնարավոր է՝ ընդառաջեն բոլորին վերաբերվի 1,5 տարի ծառայությունը»:

Հիշեցնենք, որ զինծառայության մասին օրենքի փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930