Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք աշխատում եք, բայց ձեր աշխատանքի իրական արժեքը դուք չէ, որ վաստակում եք. Դավիթ Անանյան

Ապրիլ 03,2026 13:56 Share

Մարտունի խոշորացված համայնքում՝ Ներքին Գետաշենում  կայանում է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամների հանդիպումը համակիրների եւ համախոհների հետ: «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ ինքը ծնունդով Գեղարքունիքի մարզից է: Ինչ վերաբերվում է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անվանը, ասաց, որ այն խորհրդանշում է միասնությունը, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, անջրպետներ անցկացնելը, բաժան-բաժան անելն իրենց գիծը չէ, եւ իրենց նպատակն արժանապատիվ պայքարն է հանուն Հայաստանի Հանրապետության:

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն, ի թիվս այլնի, ասաց, որ ուզում է ներկաների հետ պարզ խոսել  նրանց աշխատանքի ու այդ աշխատանքի արդյունքի մասին. «Դուք աշխատում եք, չարչարվում եք, բնության հետ կռիվ տալով հող եք մշակում, կարտոֆիլ եւ հացահատիկ եք աճեցնում, կաթ եք արտադրում, բայց այդ աշխատանքը միշտ չէ, որ դառնում է կայուն եկամուտ… Խնդիրն այն է, որ դուք աշխատում եք, բայց ձեր աշխատանքի իրական արժեքը դուք չէ, որ վաստակում եք: Լավագույն դեպքում դա ուրիշն է վաստակում, իսկ  սովորաբար իրական արժեք չի էլ ստեղծվում: Եվ հենց այստեղից է, որ սկսվում է մեր առաջարկվող փոփոխությունը: Մենք ասում ենք՝ գյուղատնտեսությունը պետք է դառնա իրար հաջորդող գործընթացների փակ շղթա, այսինքն՝ հողից մինչեւ պատրաստի արտադրանք… Մենք ստեղծելու ենք ամբողջական շղթան, կապելու ենք գյուղատնտեսությունն արդյունաբերության հետ»:

Մանրամասն տեսանյությում.

Լիպարիտ Դրմեյանը երիտասարդներին կոչ արեց լավ սովորել, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, բարեկեցիկ ապրելու համար կրթությունից զատ դեռեւս  այլ նոր բան չի հորինվել, կրթությունն ունի առանցքային դեր ցանկացած երկրի զարգացման գործում, սակայն սահմանամերձ շրջաններում փակվում են դպրոցները, դատարկվում՝ գյուղերը:

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930