«Սա իրականում հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի հանդեպ Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ իր անհեթեթ պահվածքով մարդկանց շեղում է, մյուս կողմից էլ Հ1-ը զավթված է իր դաշնակիցների ու կուսակիցների կողմից և ամբողջ դաշտին տիրապետում են ու թույլ չեն տալիս, ընտրություններից առաջ ներկայացնել ապագայի մասին մեր տեսլականները»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

Լրագրողների փաստմանը՝ «արգելված ֆիլմ» անվան ներքո Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը մնացել է Հանրային հեռուստաընկերության արխիվում և չի հեռարձակվում, Արտաշես Իկոնոմովն այսպես արձագանքեց․ «Սա նույնպես հիբրիդային պատերազմի մասն է, երբ ուզում են մեր ազգային ինքնությունը մեջներիցս հանել և մեզ սարքել ամորֆ ազգ, որը ոչ պատմություն, ոչ հիշողություն ունի։ Ոչ մի կերպ դա չի ստացվելու իրենց մոտ։ Բայց քանի դեռ իրենք պաշտոնավարում են, այդ փորձերը չեն վերջանալու»;
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ պետք է Հ1-ն էլ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էլ հասկանան, որ պատասխանատվություն են կրում նույն կերպ, ինչ Փաշինյանը։
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































