Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել Հանրային հեռարձակողի խորհրդի և ՀՌՀ-ի դեմ»․ Արայիկ Պապիկյան

Ապրիլ 03,2026 14:27 Share

«ՆԺԱՐ-ի անունից հանցանքի մասին հաղորդում ենք ներկայացրել։ Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ՀՀ օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար։ Մենք պահանջում ենք առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ դրանք ու դրանցում աշխատող պաշտոնյաները չեն հարգում ՀՀ օրենքները, նաև նրանք, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք և այդ երկու իրավաբանական անձանց գործունեությունն ի նպաստ իշխող ռեժիմին ծառայեցնելու համար»,- Գլխավոր դատախազության դիմաց անցկացված բողոքի ցույցի ընթացքում հայտնեց «Նժար» սահմանադրական շարժման անդամ, իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա նշեց, որ իրենք մոնիտորինգ են կատարել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հաղորդումների շրջանում՝ հիմնականում հասարակական-քաղաքական բնույթի, և այսպիսի եզրահանգումների են եկել․ «Անզեն աչքով նկատելի է, որ հաղորդումներից մեկը, որը քաղաքական- հասարակական-հանրային բնույթ ունի, 80 տոկոսից ավելի դեպքում այդ հաղորդմանը հրավիրվում են միայն ՔՊ-ականներ կամ որևէ նախարար, իշխող կուսակցության որևէ անդամ։ Կարծում եմ մեր հաղորդումը հիմնավոր է։ Եթե դատախազությունը հետամուտ եղած լիներ, այդ գործերը վաղուց հարուցված կլինեին։ Քանի որ իրենք չեն արել, ստիպված ենք մենք ներկայացնել այս հաղորդումը»։

Արայիկ Պապիկյանը նաև հաղորդումների օրինակներ ներկայացրեց։

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930