Մարտի 30-ին ԵՄ խորհուրդը վերջնականապես հավանություն տվեց ԵՄ-ից դուրս աշխատանք փնտրողներին ԵՄ-ում գործատուների հետ կապող նոր հարթակի՝ ԵՄ տաղանդների շտեմարանի (EU talent pool) ստեղծմանը։
ԵՄ այս թվային հարթակը կնպաստի միջազգային աշխատակիցների հավաքագրմանը այն ոլորտներում, որտեղ ԵՄ անդամ պետությունները բախվում են աշխատուժի պակասի՝ համապատասխանեցնելով թափուր աշխատատեղերը երրորդ երկրներից աշխատանք փնտրողների պրոֆիլներին։
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից համապատասխան հմտություններ ունեցող աշխատանք փնտրողների համար նախատեսված հարթակը կտրամադրի հստակ տեղեկատվություն հավաքագրման գործընթացի վերաբերյալ եւ կտեղեկացնի թեկնածուներին իրենց իրավունքների մասին, մասնավորապես՝ արդար հավաքագրման եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների վերաբերյալ: Այն նաեւ ներառում է աշխատանքային շահագործումը կանխելու երաշխիքներ:
Երրորդ երկրներից աշխատանք փնտրողները, որոնք աշխատանքի առաջարկ են ստանում ԵՄ տաղանդների շտեմարանի միջոցով, պետք է անցնեն ազգային միգրացիոն ընթացակարգերով՝ կացության եւ աշխատանքի թույլտվություններ ստանալու համար: Հարթակը կտրամադրի տեղեկատվություն նաեւ այդ ընթացակարգերի, մասնավորապես՝ բավարարման ենթակա պայմանների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Անդամ պետությունների համար ԵՄ տաղանդների շտեմարանին մասնակցությունը կլինի կամավոր։
Հանձնաժողովն այժմ ձեռնամուխ կլինի հարթակի մշակմանը, որը, ինչպես սպասվում է, լիովին կգործարկվի մինչեւ 2027 թվականը։
EU NEIGHBOURS east


















































