Լրահոս
Օրվա լրահոսը

«070 կոդով անձնագրերի անվավեր ճանաչելը գործադիր իշխանության ինքնիրավչությունն է եւ հանցագործություն»․ Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 03,2026 18:20 Share

«Հայաստանի այս վարչակազմը երեք տարի մերժել է հադրութցիներին ու շուշեցիներին փախստականի կարգավիճակ տալը՝ պնդելով, որ նրանք ՀՀ քաղաքացի են»- Արցախի հանրային խորհրդի կազմակերպած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին որտեղ էլ լինի, ՀՀ-ն պարտավոր է նրան պաշտպանել։ «Եվ այդ քարտեզը, այդ տարածքը, որը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանը, խոսում է իր գրագիտության պակասի մասին՝ քաղաքացուն պաշտպանելը կապ չունի տարածքի հետ»,- ասաց նա։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ կառավարության՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու որոշման մեջ 070 անձնագրերի վավեր չլինելու մասին որեւէ հիշատակում չկա, դա զուտ գործադիր իշխանության ինքնիրավչությունն է եւ հանցագործություն է։

Անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության արշավին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Սա հակաեկեղեցական չէ, սա հակաքրիստոնեական է։ Եվ դա կարելի է ապացուցել ամենապարզ ձեւերով, սա հակաքրիստոնեական արշավ է, որը տեղի է ունեցել նաեւ անցյալ դարում՝ բոլշեւիկների կողմից»։

«2018 թվականին այս թիմը եկել է, եւ այն, ինչ մենք ասում ենք՝ կորուստ է, նրանք որպես հաղթանակ են ներկայացնում։ Դժվա՞ր է այստեղից անել եզրակացություն, որ դրա համար են եկել, այսինքն՝ այս թիմը եկել է՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,- հավելեց նա։ Ըստ Ալավերդյանի՝ հայերի հանդեպ Հայաստանում դրսեւորվում է ռասիզմ․ «Հստակեցնենք՝ այն, ինչ տեղի է ունենում արցախցիների նկատմամբ, դա հայության նկատմամբ է։ Եվ այդ դեպքում մենք արդեն լուծումները կտեսնենք ոչ թե լոկալ առումով, այլ կտեսնենք, որ այսօր վտանգված է Հայաստանը։ Ինչպես Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չուներ՝ հարձակվելու Արցախի վրա, նույն այդ հիմքերով նա կարող է հարձակվել Հայաստանի վրա»։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքներին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Այդ ո՞վ իրավունք ունի միջազգային իրավունքով հստակ նշված վերադարձի իրավունքը վիճարկել։ Ինքը դրա համար է այդպես ներվային»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930