Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց. ոստիկանության Արմավիրի վարչության բացահայտումները 

Ապրիլ 06,2026 11:12 Share

ՆԳՆ ոստիկանության պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։

Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մարտի 16-ին, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ և թղթե փաթեթներ՝ ընդհանուր 270 գ քաշով։ Բացի այդ, հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ և նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։

Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը, ժամը 15։45-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի և Վաղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ Հինգ րոպե անց Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա և Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք և կնիքվեցին։

Առաջին մեքենայի վարորդի և երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և սուբուտեքսի նմանվող կես հաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25 հազար դրամով սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաև, որ նույն սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։

Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիքված մեքենաները․ հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը ևս հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ՝ կանեփանման զանգվածով։

Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930